CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Հայաստանյան ընտրություններում Մոսկվայի և Բրյուսելի շահագրգռությունները

Հայաստանյան ընտրություններում Մոսկվայի և Բրյուսելի շահագրգռությունները
22.04.2026 | 10:38

Երկու կարևոր ներքաղաքական իրադարձություններ վճռական ազդեցություն կունենան հարավկովկասյան տարածաշրջանում ուժային կենտրոնների ազդեցության գոտիների սահմանագծման վրա: Մեկն արդեն տեղի է ունեցել: Դա 2024 թ. խորհրդարանական ընտրություններն էին Վրաստանում: Եթե հիշում եք՝ պայքարը շատ թեժ էր: ԵՄ ղեկավարությունը արեց առավելագույնը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխվորությամբ արևմտամետ ուժերի հաղթանակն ապահովելու համար: Վրաստանին արագացված տեմպերով տրվեց ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, ոտքի ելան գրանտակեր հասարակական կազմակերպություններն ու եվրոպամետ ներկա ու նախկին գործիչները: Սակայն համառ պայքարի արդյունքում արևմտամետները պարտվեցին: Սաակաշվիլին մնաց բանտում: Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», պահպանեց իշխանությունը: Սրանով ավարտվեց Վրաստանի աշխարհաքաղաքական տեղաշարժը արմատական արևմտամետությունից դեպի կենտրոն, առավել հավասսրակշռված հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ առավել չեզոք-ազգանպաստ դիրքորոշումներով: Հիշենք նաև, որ այս դրեյֆի սկզբնապատճառը Թբիլիսի առջև դրված կոշտ պահանջն էր՝ բացել երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ: Ուկրաինացման սցենարից ահաբեկված վրաց հասարակությունը և քաղաքական վերնախավը եկան ընդհանուր դիրքորոշման, և հետընտրական հակաիշխանական շարժումը աստիճանաբար մարեց: Այսպիսով, ԱՄՆ-ը և ԵՄ-ը տարածաշրջանում զրկվեցին իրենց հիմնական ազդեցության լծակից: Մնացին Ադրբեջանն ու Հայաստանը: Ադրբեջանում գունավոր հեղափոխության սցենարները երբևե չաշխատեցին. պատճառը սերտ դաշնակցային հարաբերություններն են Թուրքիայի հետ և Բաքվին արևմտյան ազդեցության գոտում պահելու հույսը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է: Որքանով է դա աշխատում՝ դժվար է ասել, և սա առավել ծավալուն թեմա է: Բայց մի իրողություն առավել հավանական է. թուրք-ադրբեջանական միասնությունը գործում է բավականին անկախ և ինքնուրույն դերակատար է միջազգային ասպարեզում: Մնաց Հայաստանը: Եթե առաջիկա ընտրություններում ռուսամետ քաղաքական ուժերը կարողանան առավելության հասնել, ապա Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցության հնարավորությունները կտրուկ կսահմանափակվեն: Կտապալվի նաև տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու՝ երեք տասնամյակից ավելի ձգվող համառ պայքարը: Ահա սրանով է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը: Այս համատեքստում հասկանալի է նաև Մոսկվայի և Բրյուսելի առավել մեծ շահագրգռվածությունն ու ֆավորիտ ուժերին հովանավորելու ձգտումը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ